Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են...

Ասում են...
01.11.2013 | 00:20

... թե Արարատ քաղաքի ընտրություններում տասն օր շարունակ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին ասել է` բանակցում եմ, համոզում եմ, անպայման համոզելու եմ, բա ո՜նց, որ Գագոն հանի ԲՀԿ-ական թեկնածուին, բայց «չի համոզել»: Իրականում, ասում են, համոզել է, որ հանկարծ չհանի, իրենք հասնեն նրան, որ ԲՀԿ-ի թեկնածուն հաղթի, ցույց տան, որ նոր նշանակված մարզպետը ոչինչ է: «Կոնտրատական» ՀՀԿ-ի մերձակայքում չի ուշացել, ու հիմա ողջ ՀՀԿ-ում և ԱԺ կուլիսներում «շշնջում» են. «Հովիկն էնքան չկա Գագոյի մոտ, որ չկարողացավ մի «ճ» կլասի քաղաքապետի թեկնածուի հարց լուծել»:

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ